Փորձագետ. Կուսակցություններն իրենք են ստեղծել այս ստվերային համակարգը![]() 16 մայիսի 2013 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Կուսակցություններն իրենք են ստեղծել այս ստվերային համակարգը, իսկ հասարակությունն այդ համակարգի զոհն է դարձել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց փորձագետ Մանվել Սարգսյանը և նկատեց, որ պետք է հասկանալ, թե որտեղ է սկսվում և ավարտվում իշխանությունը, ինչ է նշանակում ընդդիմություն: Նա կարծում է, որ այժմ կուսակցությունները փորձում են պարզապես ինչ-որ դերում ներկայանալ: «Տարբեր քաղաքական ուժեր տարիներ շարունակ բողոքարկում են ընտրությունների արդյունքները՝ մինևնույն ժամանակ համոզված լինելով, որ ազատ ընտրություններ երկրում գոյություն չունեն»,- ասաց Մանվել Սարգսյանը: Նա նկատեց նաև, որ այդ նույն կուսակցությունները մասնակցում են ընտրություններին, գալիս են նույն արդյունքին, բողոքարկում են, հետո սկսում մտածել, թե ինչ է կատարվում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |