Թմբուկավոր ատրճանակ, նռնակներ ու փամփուշտներ՝ մետրոյի կայարանի դռների մոտ![]() 16 մայիսի 2013 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին, ժամը 11.15-ին, անհայտ անձն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին և հայտնել, որ «Գործարանային» կայարանի դռների մոտ գտնվող աղբարկղում զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի` 103 և 5.45 մմ տրամաչափի 74 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |