ДДТ խմբի երևանյան համերգի տոմսերը կարժենան 5.000-25.000 դրամ և վաճառքում կլինեն վաղվանից![]() ![]() PanARMENIAN.Net - Լեգենդար ДДТ ռուսական ռոք–խումբը հունիսի 16–ին Երևանում համերգ կանցկացնի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Mezzo production-ի տնօրեն Անի Սաղոյանը: Հենց Mezzo production-ն է համերգը կազմակերպում: «Տոմսերը վաճառքում կլինեն վաղվանից և կարժենան 5.000-25.000 դրամ: Համերգը կկայանա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, ժամը 19:00-ին», - ասաց Ա. Սաղոյանը: Խումբը Երևան է գալիս Ժողովրդական դիվանագիտության (Corpore Diplomacy) առաքելություն քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում։ ДДТ-ն հիմնադրվել է 1980 թվականին Ուֆայում։ Խմբի մեներգիչը, հիմնադիրը, երգերի մեծ մասի հեղինակն է բանաստեղծ, կոմպոզիտոր, նկարիչ և պրոդյուսեր, Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Յուրի Շևչուկը։ Ժողովրդական դիվանագիտության առաքելությունը քաղաքացիական նախաձեռնություն է, որի շրջանակներում հունիսի 11-ից 16–ը Հայաստան կայցելեն մոտ 600 հյուրեր Էստոնիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Նրանց թվում են երգիծաբաններ Միխայիլ Ժվանեցկին և Ռոման Կարցևը, երգչուհի Աննե Վեսկին, էրուդիտ Բորիս Բուրդան, նկարիչ Յուրի Գորբաչևը և պատվավոր այլ հյուրեր։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |