Մելիք Ղուկասյան. ԱԱ-ում մեր ծանրորդները գերազանցեցին իմ ակնկալիքները16 մայիսի 2013 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Լիմայում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը (77կգ) դարձել է բրոնզե, Գոռ Մինասյանը (+105 կգ)՝ արծաթե մրցանակակիր, իսկ Իզաբելա Յալյանը (58 կգ) պոկում վարժությունում նվաճել է բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականի մարզիչ Մելիք Ղուկասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նման արդյունք չէր ակնկալում, քանի որ դրանից մի քանի օր առաջ ծանրորդները մասնակցել էին մեծահասակների ԵԱ-ին և կարող էին դեռ վերականգնած չլինել ուժերը: «Սակայն նրանք կարողացան կատարել առաջադրանքը համառ աշխատանքի շնորհիվ: Իզաբելան տաղանդավոր ծանրորդուհի է, հետագայում նա դեռ կդրսևորի իրեն: Եթե նրան հաջողվեր օգտագործել հրում վարժությունում երրորդ մոտեցումը, նա կդառնար բրոնզե մեդալակիր: Իսկ Կարապետյանն ու Մինասյանը կարողացան դրսևորել իրենց»,-նշել է մարզիչը: Ղուկասյանն ընդգծել է, որ հուլիսից հավաքականը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է սեպտեմբերին Տալլինում: Մինչ այդ հավաքականը 4 ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, Աբովյանում և Երևանում: «Հավաքին մասնակցելու է 15 ծանրորդներ, սակայն ԵԱ-ին կմասնակցի նրանցից 8-ը: Հուսով եմ, որ մեզ այնտեղ էլ կհաջողվի մեդալներ նվաճել»,-ասել է մարզիչը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |