Դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելել է Աջարիա16 մայիսի 2013 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին և 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային այցով եղավ Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումիում: Այցելության առաջին օրը Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում կայացավ դեսպան Մանուկյանի հանդիպումը համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և Բաթումիի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ համայնքային կառույցների գործունեությանը վերաբերող խնդիրներ, աջարահայության սոցիալ-տնտեսական վիճակին և հոգևոր-մշակութային կյանքին առնչվող հարցեր: Ներկաներն իրենց առաջարկներն ու տեսլականը ներկայացրին համայնքային կյանքի աշխուժացման և համայնքային բոլոր կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերի վերաբերյալ: Հատուկ առանձնացվեց եկեղեցու կարևոր դերը համայնքի հոգևոր-մշակութային կյանքում: Մայիսի 15-ին կայացավ դեսպան Մանուկյանի հանդիպումը Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ, որին մասնակցեց նաև Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը: Դեսպան Մանուկյանը շնորհավորեց Աջարիայի կառավարության ղեկավարին նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ինքնավար հանրապետության ղեկավարության հետ համագործակցության խորացման հույս հայտնեց: Զրուցակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում` զբոսաշրջային ոլորտում համագործակցությանը, Աջարիայի ԻՀ և Հայաստանի Լոռվա մարզի, ինչպես նաև փոխադարձաբար չորս քույր քաղաքների գործակցության աշխուժացմանը, հայ համայնքի առանձին խնդիրների լուծմանը Աջարիայի կառավարության կողմից աջակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Մանուկյանը և Աջարիայի ԻՀ կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն պատրաստակամություն հայտնեցին շարունակել հետագա համագործակցությունը քննարկված խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու և բազմաոլորտ շփումներն առավել խորացնելու ուղղությամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |