«Էքոնոմիստ». Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահավանական տարբերակը փուլափաթեթայինն է

PanARMENIAN.Net - Բրիտանական հեղինակավոր «Էքոնոմիստ» հանդեսի հետազոտական խումբը կանխատեսում է, որ Հայաստանը հաջորդ 2 տարվա ընթացքում շարունակելու է փոխլրացման քաղաքականությունը` ձգտելով պահպանել հավասարակշռությունը Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի եւ Իրանի հետ իր հարաբերություններում: «Էքոնոմիստ»-ի վերլուծաբանները ենթադրում են, որ ղարաբաղյան հակամարտության գծով բանակցային գործընթացում առաջընթաց է արձանագրվել` երկու կողմերին ընդունելի կարգավորման հասնելու համար: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահավանական տարբերակը, ըստ վերլուծաբանների, փուլափաթեթայինն է, ըստ որի` Հայաստանը կվերադարձնի Ադրբեջանին 7 գրավյալ տարածքներից 6-ը, այնուհետեւ` 10-15 տարվա ընթացքում կանցկացվի հանրաքվե Ղարաբաղում` կարգավիճակի հարցը լուծելու համար: «Էքոնոմիստ»-ի հետազոտական խումբը նաեւ կանխատեսում է, որ «հակամարտության գոտում կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր, որոնք չեն լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող երկրներից»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---