Է.Մամեդյարով. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ դեռեւս ոչ մի փաստաթուղթ չկա

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ դեռեւս ոչ մի փաստաթուղթ չկա»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` հայտնելով իր վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությանը: Չհամաձայնվելով այն կարծիքին, թե նման մի փաստաթուղթ պատրաստ կլինի մինչ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հունվարին կայանալիք հանդիպումը, Է.Մամեդյարովն ասել է, որ քննարկումները անց են կացվում սկզբունքորեն կարեւոր հարցերի շուրջ: «Նման փաստաթուղթ գոյություն չունի: Սակայն կան որոշ սկզբունքային հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել»: «Բաքվում համանախագահները արտահայտվել էին այն բանի օգտին, որ մինչ նախագահների հանդիպումը տեղի ունենա արտգործնախարարների հանդիպումը: Եվ այժմ մենք սպասում ենք նրանց առաջարկներին: Սակայն դրա համար ժամանակ է հարկավոր: Հարցը պետք է համաձայնեցվի նաեւ հայկական կողմի հետ: Սկզբունքային հարցերի քննարկման համար եւս ժամանակ է պետք: Մի փոքր համբերություն է հարկավոր: Եթե մենք համաձայնության հասնենք սկզբունքային հարցերի շուրջ, ապա կարող է ինչ-որ բան ստացվել: Սակայն դեռեւս վաղ է խոսել դրա մասին»,-հայտարարել է Էլմար Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---