Dorians-ը «Եվրատեսիլ-2013»-ի եզրափակիչում է (վիդեո) 17 մայիսի 2013 - 00:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ մայիսի 16-ին, շվեդական Մալմյո քաղաքում կայացավ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ 17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը, այդ թվում նաև Հայաստանը ներկայացնող Dorians խումբը, որը ելույթ ունեցավ 11-րդը։ Ի դեպ, առաջին անգամ է, որ Հայաստանը մրցույթին ներկայանում է ռոք խմբով։ «Lonely planet» երգի երաժշտության համահեղինակն է ռոք երաժշտության կենդանի լեգենդ, բրիտանական Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է: Եզրափակիչում Dorians-ը կմրցի Հունգարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի, Մալտայի, Հունաստանի, Ռուսաստանի, Մոլդովիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Բելառուսի, Դանիայի, Բելգիայի, Ուկրաինայի ու Նիդերլանդների, ինչպես նաև մեխանիկորեն եզրափակիչ անցած Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի ու Գերմանիայի ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում է 39 երկիր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |