ԱՊՀ-ն դադարեցրե՞ց իր գոյությունը23 դեկտեմբերի 2005 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Անկախ պետությունների համագործակցությունը դադարեցրեց իր գոյությունը: Այն մասին, որ ԱՊՀ-ն այլեւս գոյություն չունի հայտարարեց այսօր Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Միխաիլ Մարգելովը: Պատգամավորի խոսքերով, Համագործակցությունը վերածվել է մի ամորֆ կազմակերպության առանց համընդհանուր նշանակության նորմերի: Ապահարզանը կայացավ, ասել է սենատորը, ավելացնելով, որ ամենեւին էլ «նարնջագույն» հեղափոխությունները չէ, որ դարձան ԱՊՀ փլուզման պատճառ: Ըստ Մարգելովի, ԱՊՀ-ն դեռեւս կարող է պահպանվել ձեւականորեն, սակայն փաստորեն համագործակցությունը ոչ մի համեմատության մեջ չի կարող մտնել Շանհայի համագործակցության կազմակերպության կամ Միասնական տնտեսական տարածության հետ: Իր հերթին, Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Մակարկինը հայտարարել է, որ դեռեւս վաղաժամ է խոսել այն մասին, թե ԱՊՀ-ն այլեւս գոյություն չունի: Այդպես է քաղաքագետը մեկնաբենել է Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Միխաիլ Մարգելովի խոսքերն այն մասին, որ ԱՊՀ-ն դադարեցրել է իր գոյությունը: «Փաստորեն ԱՊՀ-ն մեկ ֆունկցիա ունի` սա հարթակ է բանակցությունների, երկրների ղեկավարների շփման համար,-նշել է Ա.Մակարկինը:-Օրինակ, այլ ձեւաչափով բավականին բարդ է մեկ տեղում հավաքել Հայաստանի եւ Ադրբեջանի, կամ Ռուսաստանի եւ Վրաստանի ղեկավարներին»: Սակայն ԱՊՀ-ն չի կարող գոյություն ունենալ «ԽՍՀՄ-ի օրինակով, որպես ինտեգրող կառույց», գտնում է Ա.Մակարկինը: «Հավանաբար, ոմանք նման ակնկալիքներ ունեին ԱՊՀ-ից, սակայն դրանք չարդարացան, քանի որ ԱՊՀ անդամ մի շարք երկրներ այսօր ընթանում են Արեւմուտքի ուղղությամբ»,-նշել է քաղաքագետը: Ըստ Ա.Մակարկինի, այսօր«ԱՊՀ-ում կա ակտիվ փոքրամասնություն, որը կողմնորոշված է դեպի Արեւմուտք եւ մեծամասնություն, որը ձգտում է դեպի Ռուսաստանը»: «Հավանաբար, ինչ-որ փուլում երկրների մի փոքր մասը կհեռանա ԱՊՀ-ից, սակայն հազիվ թե դա կատարվի այսօր կամ վաղը,-գտնում է քաղաքագետը:- Նրանք կարող են հեռանալ ԱՊՀ-ից միայն այն դեպքում, եթե այդ երկրները իրական շանս ստանան ինտեգրվելու արեւմտյան քաղաքական համակարգին»: «Այն դեպքում, եթե նրանք հեռանան, ԱՊՀ-ն կփոքրանա, հնարավոր է կձեւափոխվի մեկ այլ կազմակերպության, սակայն կմնա»,-եզրափակել է Ա.Մակարկինը, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |