Ա.Մարտիրոսյան. Գազի գնի բարձրացումը մեր աղքատ բնակչությանը ծայրահեղ վիճակի կհասցնի![]() 17 մայիսի 2013 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Գազի գնի բարձրացումը մեր աղքատ բնակչությանը ծայրահեղ վիճակի կհասցնի, ասում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Այսօր մամուլիս ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին: «Եթե դա անեին ցանկացած ընտրությունից առաջ, բնականաբար 10 000 դրամ ընտրակաշառքով ոչ ոք նրանց ձայն չէր տա: Իսկ սրանով իշխանությունները պարզապես խթանում են արտագաղթը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգության» փոխնախագահը շեշտեց, որ գազի գնի բարձրացման արդյունքում երկրում կստեղծվի խիստ լարված իրավիճակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |