Ի.Ալիեւը պաշտոնական պատվեր է իջեցրել` կեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի պատմությունը23 դեկտեմբերի 2005 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի անձնական մասնակցությունը ազգամիջյան պատերազմի քարոզչությանը այն բանի վկայությունն է, որ հետխորհրդային տարածքում դեռեւս կենսունակ է հասարակագիտությունը քաղաքական քարողչությամբ փոխարինելու հարուստ ավանդույթը, հայտարարել է Լիազոր նախարար եւ Արտակարգ դեսպանորդ, Ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (Մոսկվա), ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի (Վաշինգտոնի) հակաահաբեկչության գծով փորձագետ Հայկ Քոթանջյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Ըստ Հ.Քոթանջյանի, նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է Ադրբեջանում դեռեւս խորհրդային տարինեին ստեղծված եւ շարունակվող «ազգի հոր» պաշտամունքի ավանդույթները: «Մտովի պատկերացրեք ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւին Ադրբեջանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարի դերում եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Ասիական բռնատիրության միանձնյա ղեկավարը խորհրդային ժամանակների պլենումների սցենարով քաղաքական պատվեր է տալիս` Հարավային Կովկասի ժողովրդների պատմության ոլորտում համաշխարհային ֆունդամենտալ գիտության ձեռքբերումները փոխարինել քաղաքական քարոզչությամբ»,-նշել է փորձագետը: Սակայն, ավելացրել է նա, խոսքը գնում է ոչ միայն ձեւի մասին: Ակնհայտ է, որ այս դեպքում համաշխարհային հասարակագիտության առջեւ վարկաբեկվում է ադրբեջանական պատմական գիտության նշանակությունը: Կաշառքի եւ պետական հովանավորչության շնորհիվ կեղծարարներին հրամայվում է զբաղեցնել դեռեւս խորհրդային տարիներից ծանոթ «հասարակագիտական գիտությունների ոլորտում ամենաանկանխատեսելի» իրենց տեղը, իսկ պատմաբաններին` ստանձնել քաղաքական աճպարարների օգնականների ծանոթ դերը: Իսկ վտանգի էությունն այն է, որ հարեւան պետության ղեկավարը հրապարակայնորեն եւ պաշտոնապես պատվեր է իջեցրել կեղծելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատմության գիտական փաստերը` համաշխարհային գիտության մասշտաբներով: Այլ կերպ ասած, Գիտությունների ակադեմիային տված հանձնարարականը տարածաշրջանի ժողովրդների պատմության զեղծարարության աղբյուրների ստեղծման ծրագիր է, որի առաջ մղումը ֆինանսական աջակցության դեպքում կոչված է խաթարելու վստահությունը գիտությունների այս ոլորտում համաշխարհային գիտության մեջ եղած աշխատությունների հանդեպ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության օրը Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի 60-ամյակի կապակցությամբ ունեցած ելույթում կոչ է արել ադրբեջանցի գիտնականներին եւ իր երկրի համապատասխան հաստատություններին ներգրավվել մի ծրագրի մեջ, որը կհիմնավորի համաշխարհային հանրության առջեւ Ղարաբաղի հայության պատմական իրավունքների բացակայությունը իր բնակության պատմական հողերի` Արցախի հանդեպ: Նախագահ Ալիեւը առանձնակի խոշոր չափերի ֆինանսավորում է խոստացել ադրբեջանցի գիտնականներին մի թեզի մշակման եւ քարոզչության համար, ըստ որի «հայերը, հյուր լինելով, հայտնվել են Ղարաբաղում 19-րդ դարի 70-ական թվականներին, եւ պատմական իրավունքներ չունեն Լեռնային Ղարաբաղի տարածքի հանդեպ»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են |