Նոր նշանակում ոստիկանությունում

Նոր նշանակում ոստիկանությունում

PanARMENIAN.Net - Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանը, պաշտոնական վարկածով ինքնասպանություն էր գործել ծնողների գերեզեմանատան մոտ: Դեպքի փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 110-րդ հոդ.1-ին մասով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---