Հայաստանի և Ռուսաստանի կադաստրային մարմինները կհամագործակցեն17 մայիսի 2013 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավար Նատալյա Անտիպինային: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների կադաստրային մարմինների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու այս բնագավառում բարեփոխումների իրականացմանը: Նատալյա Անտիպինան տեղեկացրել է, որ Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի հետ ստորագրվել է փոխգործակցության հռչակագիր: Նա հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը: Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավարը նշել է, որ տպավորված է այս բնագավառում Հայաստանի ձեռքբերումներով, ինչի արդյունքում մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել նաև Doing Business զեկույցում՝ վարկանիշային աղյուսակում գերազանցելով նաև Ռուսաստանին: Տեղեկացվել է, որ առաջիկայում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների կադաստրային մարմինների համատեղ կոնֆերանս, որում կդիտարկվեն առկա խնդիրներն ու դրանց լուծման եղանակները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև կադրերի վերապատրաստման, արխիվային նյութերի թվայնացման, քարտեզագրության ու այլ ուղղություններով երկու երկրներում իրականացվող աշխատանքներին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |