«Խտրականության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով17 մայիսի 2013 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում տեղի ունեցավ Մարդու իրավունքներ պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված «Խտրականության մասին» օրենքի նախագծի քննարկում: Քննարկմանը ներկա էին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Զարուհի Փոստանջյանը, խմբակցության փորձագետ Ոսկեհատ Իսախանյանը, «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի, Երեւանի Պետական Համալսարանի աստվածաբանության ամբիոնի, խնդրով շահագրգիռ հասարակական կազմակերպության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրեցին «Խտրականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները և առաջարկությունները: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները տեղեկացրեցին, որ կարծիք ստանալու նպատակով օրենքի նախագիծը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Հանդիպման վերջում խմբակցության ղեկավարը ներկաներին տեղեկացրեց, որ հիշյալ հարցի առնչությամբ «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստ է հետագայում ավելի ընդլայնված քննարկումներներ կազմակերպել՝ խնդրով հետաքրքրվող բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքներն ու առաջարկություններն ուսումնասիրելու համար: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |