Հայ պատանի սուսերամարտիկները հաջող են մասնակցել Գաջիևի անվան հուշամրցաշարում![]() 17 մայիսի 2013 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Վլադիկավկազ քաղաքում 13-րդ անգամ կայացել է Գաջիևի անվան միջազգային հուշամրցաշարը, որտեղ մասնակցել են ՌԴ, Ադրբեջանի Հայաստանի և Վրաստանի պատանի սուսերամարտիկները: Հայ սուսերամարտիկները ներկայացել էին մրցմանը 6 մասնակցով` 2 մրցաձևից - ճկասուսեր և խոցասուսեր մրցաձևերից: Ճկասուսեր մրցաձևում հաղթող է ճանաչվել Մայքլ Հովհաննիսյանը, իսկ Էմիլ Դանիելյանը զբաղեցրել է 3-րդ տեղը: Թիմային մրցումներում հայ սուսերամարտիկները գրավել են 1-ին տեղը: Իսկ մայիսի 17-19-ը Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում կկայանա Հայաստանի սուսերամարտի մեծահասակների առաջնությունը,որին կմասնակցեն Երևանի,Գյումրիի, Բյուրեղավանի, Վանաձորի սուսերամարտիկները: Առաջնության ընթացքում կվորոշվի Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության մասնակիցը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |