«Դինամոն» երկարացրել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ![]() 17 մայիսի 2013 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Մոսկվայի «Դինամոն» երկարացրել է պայմանագիրը Հայաստանի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ: Նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2014թ. հունիսի 30-ը: Բերեզովսկին խոստովանել է, որ ինքը վաղուց ուներ պայմանավորվածություն ակումբի հետ պայմանագրի երկարացման մասին, մնում էր միայն ստորագրել այն: «Ես երջանիկ եմ, որ մնում եմ «Դինամոյի» պես հայտնի ակումբի անդամ: Այս խաղաշրջանում ես հաճախ չեմ դուրս եկել դաշտ, սակայն, հուսով եմ, դեռ կարող եմ օգուտ բերել»,-դարպասապահի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |