Մայիսի վերջին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան

Մայիսի վերջին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Յան Քելին (ԱՄՆ) մայիսի 17-ին հանդիպել են Կրակովում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը, որն անցնում էի ԵԱՀԿ գործող նախագահ դեսպան Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, քննարկվել են ղսարաբաղյան խաղաղ կարգավորման առաջխաղացման ուղիները:

Համանախագահները կրկին հայտարարել են, որ հարկավոր է խուսափել այնպիսի գործողություններից ու ելույթներից, որոնք կարող են սրել լարվածությունը կամ վնասել խաղաղ կարգավորմանը: Հանդիպմանը քննարկվել են վստահության ամրապնդման մի շարք միջոցներ, որոնք կնպաստեն հաշտեցման մթնոլորտի ձևավորմանը: Համանախագահները կայցելեն տարածաշրջան ամսվա վերջում քննարկելու համար այդ հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, հայտնում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---