Հայաստանի Մ-19 տ. ֆուտբոլի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի![]() 17 մայիսի 2013 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկնների ֆուտբոլի հավաքականը մայիսի 20-26-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Թիմը կհանգրվանի և մարզումներ կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Ամենօրյա մարզումներից բացի, ֆուտբոլիստները կանցկացնեն երկու ընկերական խաղ: Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ դարպասապաներ`Պողոս Այվազյան, Սամվել Հունանյան, Արամ Քալաշյան, պաշտպաններ` Համլետ Ասոյան, Արտաշես Ասծատրյան, Սիփան Դավթյան, Հովհաննես Վերանյան, Արմեն Մանուչարյան, Արման Բարսեղյան, Արմեն Ղազարյան, Նարեկ Ասլանյան: Կիսապաշտպաններից հրավիրվել են Սարգիս Շահինյանը, , Նաիրի Մինասյանը, Արամ Մուրադյանը, Ալիկ Առաքելյանը, Էդուարդ Ավագյանը, Արամ Սարգսյանը, Կարեն Հարությունյանը և Մհեր Սահակյանը, իսկ հարձակվողներից` Վիուլեն Այվազյանը, Վարդան Բակալյանը և Հովհաննես Մաճկալյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |