Յուրա Մովսիսյան. Եթե ամեն ինչ լավ լինի, կմասնակցեմ «Կրասնոդարի» դեմ հանդիպմանը![]() 17 մայիսի 2013 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել ապրիլի 22-ին տեղի ունեցած «Սպարտակ»-«ԲԿՄԱ» հանդիպման ժամանակ, գրեթե ապաքինվել է վնասվածքից: «Նախկինի համեմատ հիմա ավելի լավ եմ զգում: Արդեն կարողանում եմ լրիվ ուժով մասնակցել մարզումներին: Ես թիմի հետ մեկնում եմ Կրասնոդար, և եթե ամեն ինչ լավ լինի, կկարողանամ մասնակցել իմ նախկին թիմի դեմ հանդիպմանը»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է հարձակվողը: «Կրասնոդար»-«Սպարտակ» հանդիպումը կայանալու է մայիսի 18-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |