Լևոն Հայրապետյանը մայիսի 24-ին կմիանա իր թիմին՝ «Լեխիային»![]() 17 մայիսի 2013 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Վնասվածք ստանալով 2012 թվականի սեպտեմբերին կայացած Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ՝ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը դրանից հետո չի մասնակցել հանդիպումների: Մոտ ժամանակներս Հայրապետյանն արդեն կարող է վերադառնալ խաղադաշտ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: «Հիմա ինձ համեմատաբար լավ եմ զգում: Մայիսի 24-ին կմիանամ իմ թիմին՝ Գդանսկի «Լեխիային», և կսկսեմ մարզվել կանոնավոր կերպով: Դժվար է ասել՝ որքան արագ կկարողանամ լավ մարզավիճակ հավաքել, բայց շատ կարևոր է, որ ամենադժվար փուլը մնացել է ետևում: Հույս ունեմ արդեն մոտակա խաղերին օգնել ինչպես իմ թիմին, այնպես էլ Հայաստանի հավաքականին»,- նշել է Հայրապետյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |