Տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովի նիստը![]() 17 մայիսի 2013 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում տեղ է ունեցել Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի նախագիծը: Նախարար Արամ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով աշխատանքային խմբին կատարված աշխատանքի համար՝ նշել է, - «այս ժամանակաընթացքում աշխատանքային խմբի անդամները աշխատել են, հավաքել են այն բոլոր առաջարկությունները, որոնք տրվել են այս օրենքի քննարկման շրջանակներում: Այսօրվա քննարկումը ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մեկ անգամ ևս քննարկենք և ամբողջացնենք օրենքի նախագիծը»: Նախարարի խոսքով, 1995թ. օրենքի ընդունումից հետո շատ փոփոխություններ են տեղի ունեցել, և անհրաժեշտություն է առաջացել նոր օրենքի մշակման համար, հայտնում է բնապահպանության նախարարության մամլո ծառայությունը: Օրենքի նախագիծը ներկայացվել է երկու համազեկուցողների կողմից «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ազգանուշ Դռնոյանի և հասարակական կազմակերպությունների անունից Արթուր Գրիգորյանը, ով հատկապես առանձնացրել է այս օրենքի նախագծի այն եզակի օրենքներից է, որ հասարակական սեկտորի ներկայացուցիչները լայնորեն ներգրավված են եղել օրենքի մշակման ընթացքում: Նախարարը հայտնել է նաև, որ 2013թ մայիսի 31-ին տեղի կունենան հանրային քննարկումներ կապված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի նախագծի հետ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |