Նորից կարկտահարություն` Արագածոտնի մարզում![]() 17 մայիսի 2013 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 16.41-ին Արագածոտնի մարզի Արտենիի և 16.50-ին Լուսակնի գյուղապետերից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են վերը նշված գյուղերի գյուղա¬տնտեսական նշանակության ցանքատարածքները և այգիները: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԻՆ ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն և մարզպետը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցում Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանն ասաց, որ այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է: «Մասնագետներ ենք հրավիրել, վաղը կգան, կգնահատեն: Կարկուտը մոտ 10-12 րոպե է տևել: Մեր համայնքում հակակարկտային կայան չկա, կողքի համայնքինն է գործել` ժամանակին, բայց վնասներից չի փրկել», - ասաց նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |