Է. Նալբանդյանը և է. Մամեդյարովը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու իրենց հանձնառությունը17 մայիսի 2013 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Այսօր Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Յան Քելին հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցում էր հանդիպմանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Համանախագահները և արտգործնախարարները քննարկել են հնարավոր ուղիները՝ խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով: Նախարարները մտքեր են փոխանակել ներկա իրավիճակի վերաբերյալ և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը: Համանախագահները վերահաստատել են անհրաժեշտությունը՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող ենք ավելացնել լարվածությունը և վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաև նախարարների հետ քննարկեցին հաշտությանն ուղղված մթնոլորտի ստեղծմանը նպաստող վստահության ամրապնդման մի շարք միջոցներ: Համանախագահները ամսվա վերջում կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու հիշյալ հարցերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Արցախում Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է Բյուսինոը գերազանց է որակել Le Point–ի աշխատանքy ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |