Արգավանդի ճանապարհին մարդատար է վթարվել. կան տուժածներ

Արգավանդի ճանապարհին մարդատար է վթարվել. կան տուժածներ

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում բախվել են «Նիսան» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից և հաղորդում, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---