Վնասվել է Մեծամորի թիվ 2 դպրոցի տանիքը. Անձրևաջրերը լցվում են դասասենյակներ

Վնասվել է Մեծամորի թիվ 2 դպրոցի տանիքը. Անձրևաջրերը լցվում են դասասենյակներ

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 17.52-ին տեղեկություն է ստացվել, որ վնասվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տանիքը, և անձրևաջրերը լցվում են դասասենյակներ. անհրաժեշտ է օգնություն:

Իրավիճակին տեղում ծանոթանալու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դպրոցի տանիքը անմխիթար վիճակում է և վերանորոգման կարիք ունի:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Կրթության և գիտության նախարարության, Տարածքային կառավարման նախարարության ՃԿԿ պատասխանատուները, փոխմարզպետը և Մեծամորի քաղաքապետը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---