Էթիկայի հանձնաժողով. ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը շահերի բախման իրավիճակում չի գտնվել

Էթիկայի հանձնաժողով. ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը  շահերի բախման իրավիճակում չի գտնվել

PanARMENIAN.Net - Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ավարտել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարույթը:

Հանձնաժողովը կայացրել է որոշում, ըստ որի դիմումում ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս հանձնաժողովին եզրակացնելու, որ Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում:

Կազմակերպությունը դիմել է հանձնաժողովին, խնդրելով պարզել Խաչատրյանի անվան հետ կապվող մի շարք ընկերությունների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությոնների համապատասխանությունը իրականությանը և այդ պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առկայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---