5  18.05.13 - Նոյեմբերյանում զոհված զինվորի ծնողները նրա դին բերում են Երևան

Զոհված զինվորի դին բերում են Երևան. Սեյրան Օհանյանը գնում է ծնողներին ընդառաջ

Զոհված զինվորի դին բերում են Երևան. Սեյրան Օհանյանը գնում է ծնողներին ընդառաջ

PanARMENIAN.Net - «Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ»,- ֆեսյբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Դրանից րոպեներ առաջ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանը չմեկնաբանեց Նոյեմբերյանում մարտի 15-ին զոհված զինվորի դին Երևան տեղափոխելու ճանապարհին ՊՆ մեքենաների կողմից ճանապարհը փակելու մասին լուրերը՝ հավելելով, որ տեղյակ չէ:

Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, իսկ Դ.Խաչատրյանը ձերբակալվել էր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---