Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայից հեռացել է 1,5 մլն մարդ

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայից հեռացել է 1,5 մլն մարդ

PanARMENIAN.Net - Սիրիայի գրանցված փախստականների թիվը կազմում է 1 մլն 515 հազար 639 մարդ, ասվում է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում:

Այս տարեսկզբից երկրից հեռացել է գրանցված փախստականների երկու երրորդը: Ընդ որում, ըստ զեկույցի, ամենևին ոչ բոլոր փախստականներն են գրանցվում այն երկրներում, որտեղ հաստատվում են:

Փախստականների մեծ մասը ապաստան է գտել Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում և Իրաքում, հայտնում է ՌԲԿ-ն: Բուն Սիրիայում ներքին տեղահանվածքների թիվը հասնում է 4 միլիոնի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---