ԵՊՀ-ում կմեկնարկի հնագիտական անվճար դասընթաց![]() 18 մայիսի 2013 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի և Հայաստանի միջև իրականացվող «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային արժեքների վերականգնման և պահպանման ոլորտում» կրթամշակութային ծրագրի շրջանակում մայիսի 20-ին Երևանի պետական համալսարանում կմեկնարկի «Հնագիտությունը և միջառարկայական մոտեցումները» խորագրով հնագիտական անվճար դասընթաց: Այն կներառի տեսական և գործնական մասեր: Դասընթացի նպատակը հնագիտական ուսումնասիրությանը վերաբերող բոլոր փուլերի արժևորումն է: Տեսական մասը կանցկացվի ԵՊՀ Պատմության ֆակուլտետում: Դասախոսությունների շարքով հանդես կգան հայ և իտալացի դասախոսներ: Արուճի հնավայրում կանցկացվի դասընթացի գործնական մասը. Իտալիայից ժամանած հնագետները հայ ուսանողներին կներկայացնեն հնագիտական պեղման մեթոդները և իտալական մոտեցումներն այս հարցում: Ուսանողներին դասընթացի ավարտին կտրվի վկայական: Ծրագրի շրջանակում հնագիտությանը նվիրված առաջին դասընթացն անց է կացվել 2012 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին: Այն կազմակերպվել էր Իտալիայի արտաքին գործերի, ՀՀ մշակույթի նախարարությունների, Միլանի պոլիտեխնիկական համալսարանի աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի, Միլանի և Ֆլորենցիայի պետական համալսարանների գործընկերությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |