«Թանգարանների գիշեր». Երվանդ Քոչարի թանգարանը և «Լոկատոր» ընկերությունն անակնկալ են պատրաստել![]() 18 մայիսի 2013 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Երվանդ Քոչարի թանգարանը և «Լոկատոր» ընկերությունն անակնկալ են պատրաստել այցելուների համար` վիրտուալ ճամփորդություն դեպի քոչարյան մոնումենտալ քանդակներ: Առաջին անգամ այցելուները հնարավորություն կունենան տեսնել Քոչարի «Զվարթնոցի արծիվ» քանդակի ինտերակտիվ և եռաչափ մոդելավորված տարբերակը, որն իրականացվել է «Լոկատոր» ընկերության կողմից: Վիրտուալ կցուցադրվեն նաև «Սասունցի Դավթի» և այլ քանդակներ: «Քանի որ ներկայումս երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում ինտերնետում, անհրաժեշտություն է առաջանում մեր թանգարաններում առկա մշակութային մեծ արժեք ունեցող աշխատանքները նույնպես ներկայացնել վիրտուալ դաշտում: Եվ ներկայացնել ոչ միայն խոսքերով, այլև ցուցադրելով ինտերակտիվ ու եռաչափ մոդելավորված տարբերակով: Համացանցում ինտերակտիվ ցուցադրելով քանդակները, նկարները ու թանգարանային այլ ցուցանմուշներ` կնպաստենք երիտասարդների այցելությանը թանգարաններ»,- ասել է «Լոկատոր» ընկերության ծրագրերի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը: Երվանդ Քոչարի թանգարանն աշխատում է ամեն անգամ նորովի ներկայանալ իր այցելուներին, այդ իսկ պատճառով հաճախակի է կիրառում տեխնոլոգիական նորագույն լուծումներ ցուցանմուշներն առավել հետաքրքիր ցուցադրելու համար: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |