Ս.Մանն. 2005 թվականը դրամատիկ տարի չէր ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով

PanARMENIAN.Net - ԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը պնդում է, որ ղարաբաղյան հակամատության բանակցային գործընթացի առումով 2005 թվականը դրամատիկ տարի չէր: «Պրահյան գործընթացը 2005 թվականին ընթանում էր ճիշտ ուղղությամբ», - հայտարարել է նա: Ամերիկացի դիվանագետը կրկնել է վերջին ամիսներին բազմիցս հնչած պնդումը, որ ընտրությունների բացակայությունը Ադրբեջանում եւ Հայաստանում հնարավոր լուծումներին նպաստող գլխավոր գործոններից է: «2002-2003 թվականներին այդ պատճառով նախագահները չկարողացան կենտրոնանալ այս խնդրի վրա: 2006 թվականին քաղաքական դաշտը Հայաստանում եւ Ադրբեջանում մաքուր է լինելու», - կարծում է Սթիվեն Մաննը: Անդրադառնալով բանակցային գործընթացի առաջիկա զարգացումներին, Ս.Մաննը նշել է, թե համանախագահները երկու կողմերի հետ որոշում են նախագահների հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետները: «Մինչեւ նախագահների հանդիպումը, տեղի կունենա երկու արտգործնախարարների հանդիպումը` համանախագահների մասնակցությամբ: Ենթադրում եմ, որ դա կլինի ավելի ուշ` հունվարին: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք օրակարգում, սակայն կարծում եմ, թե իրատեսական է համարել, որ 2006 թվականին մենք կարող ենք հասնել զգալի գործընթացի»,-ավելացրել է Ս.Մաննը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքում շատ զգալի է լինելու հայկական եւ ադրբեջանական հասարակությունների ազդեցությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---