Լավրովն ու Մամեդյարովը Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը![]() 18 մայիսի 2013 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-21-ին տեղի կունենա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնական այցը Ռուսաստան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը կքննարկեն հարցերի լայն շրջանակ, միջազգային և տարածաշրջանային խնդիրներ: Այցի ավարտին կստորագրվի երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների 2013-2014թթ. ծրագիրը: Օրակարգում կլինի նաև ղարաբաղյան հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան: Նա նշել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |