Ձյուդոյի Եվրոպայի գավաթում Գրիգոր Իվանյանն ու Տիգրան Վարոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար![]() 18 մայիսի 2013 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Օրենբուրգում անցկացվում է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Մինչև 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպայքարի Գրիգոր Իվանյանը: Նրա մրցակիցը կլինի Դմիտրի Կուլիկովը (Ռուսաստան): Իվանյանը հաղթել է Ալթինբեկ Սուպիգալիևին (Ղազախստան) և Եգոր Ցվետկովին (Ռուսաստան): Կիսիաեզրափակչում նա զիջել է ռուս Ռոման Գորշենինին: Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Տիգրան Վարոսյանը մինչև 66 կգ քաշային կարգում, նրա մրցակիցը կլինի Գևորգ Խաչատրյանը, որը ներկայացնում է Ուկրաինան: Մեկնարկային մենամարտում պարտվել է Վարդան Խաչատրյանը, որը ելույթ է ունենում 73 կգ քաշային կարգում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |