Սպանված զինվորի ծնողները դին հետ են տանում՝ հուղարկավորելու 18 մայիսի 2013 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների բանակցությունների արդյունքում վերջիններս համաձայնվել են տուն վերադառնալ ու հողին հանձնել իրենց որդու դին: «Այս պային ծնողները դին տանում են գյուղ հուղարկավորության համար, որին կմասնակցի նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Պաշտպանության նախարարը նրանց խոստացել է մահվան գործի հրապարակային քննություն անցկացնել: «Հանցագործություն է տեղի ունեցել ու մեղավորը պետք է պատասխանատվություն կրի», - ասել է նախարարը, նշելով, որ վեճի արդյունքում ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ էլ Խաչատրյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է շարքային Ստեփանյանի ուղղությամբ: Օհանյանը նշել է նաև, որ ըստ նախնական տվյալների՝ սպանությունը եղել է դիտավորյալ: Այստեղ է նաև ՀՀ ոստիկանապաետ Վլադիմիր Գասպարյանը, ով ևս մեկնում է Գավառ՝ մասնակցելու զինծառայողի հուղարկավորությանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |