Աֆղանստանի խորհրդարանում ձախողվել է բռնությունից կանանց պաշտպանության օրենքի շուրջ քննարկումը![]() 18 մայիսի 2013 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Աֆղանստանի խորհրդարանում ձախողվել է բռնությունից կանանց պաշտպանության օրենքի շուրջ քննարկումը մեկնարկից ընդամենը 15 օր անց: Օրենքի հակառակորդները պնդում են, որ նախագահ Համիդ Քարզայը խախտել է շարիաթի կանոնները: Քարզայը օրենքը ներմուծել էր 4 տարի առաջ առանց խորհրդարանի համաձայնության: Ըստ օրենքի, մասնավորապես, արգելվում է աղջիկների ամուսնությունը մինչ չափահասության տարիքը, ստիպողական ամուսնությունը և բռնությունը կանանց հանդեպ: Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր մարդիկ հայտնվեցին կալանավայրերում կանանց իրավունքները խախտելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |