Սերժ Սարգսյան. Հայաստանի հավաքականի տղաները թույլ են տվել, որ յուրաքանչյուր հայ իրեն չեմպիոն զգա![]() 18 մայիսի 2013 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ ուրախալի է, որ այս տարվա հանդիպումը համընկնում է հայկական շախմատի նշանավոր օրերից մեկի հետ. ուղիղ 50 տարի առաջ` 1963 թվականին, Տիգրան Պետրոսյանը մայիսի 20-ին դարձել է աշխարհի չեմպիոն: «Մեր շախմատային հաջողությունները, առանց կասկածի, չէին լինի, եթե չլիներ Պետրոսյանի այս հաղթանակը: Սա նրա թողած ավանդն ու ժառանգությունն են»,- ասաց Սարգսյանը: ՀՀ նախագահն առանձնացրեց նաև վերջին երկու տարիների շախմատի արձանագրած ձեռքբերումները. «2011 թվականին տղամարդկանց մեր հավաքականը Չինաստանում դարձավ աշխարհի չեմպիոն: Արդեն մեկ տարի անց Թուրքիայում մեր թիմը երրորդ անգամ նվաճեց Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Կարծում եմ, որ մեր երկրի համար մեծ ձեռքբերում է նաև այն, որ շախմատը ընդգրկվեց դպրոցական ծրագրում»: Ըստ Սարգսյանի, Հայաստանի հավաքականի տղաները թույլ են տվել, որ յուրաքանչյուր հայ իրեն չեմպիոն զգա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |