2011-2012 թվականներին շախմատի ֆեդերացիայի բյուջեն կազմել է 887 մլն 490 հազար դրամ

2011-2012 թվականներին շախմատի ֆեդերացիայի բյուջեն կազմել է 887 մլն 490 հազար դրամ

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի վերստուգող հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հաշվետու կոնֆերանսի ժամանակ ներկայացրեց, որ 2011-2012 թվականներին ֆեդերացիայի բյուջեն կազմել է 887 մլն 490 հազար դրամ, որից 796 մլն 399 հազարը ծախսվել է:

«ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մենք ստացել ենք մոտավորապես 236 մլն դրամ, իսկ սպորտի և երիտասարդության նախարարությունից` գրեթե 114 մլն դրամ: Ֆինանսավորումներ եղել են նաև մեր հովանավորներից»,- ասաց Գևորգյանը: Ըստ նրա, ողջ ծախսված գումարը ծառայել է նպատակին: Այդ գումարներով կազմակերպվել են տարբեր

մրցաշարեր,շախմատիստները մեկնել են առաջնությունների ու մրցաշարերի, պարգևատրվել ու աշխատավարձեր են ստացել շախմատիստները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---