Սամվել Բալասանյանն այսօր այցելել է Գյումրու մի շարք թանգարաններ

Սամվել Բալասանյանն այսօր  այցելել է  Գյումրու մի շարք թանգարաններ

PanARMENIAN.Net - Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր այցելել է Գյումրու մի շարք թանգարաններ և շնորհավորել ոլորտի աշխատողներին տոնի կապակցությամբ, ինչպես նաև մասնակցել տոնական միջոցառումների: Այցերի ընթացքում քաղաքապետը նշել է, որ Գյումրին կարող է հպարտանալ իր թանգարաններով և առհասարակ իր մշակութային ժառանգությամբ:

Բալասանյանը նաև մատնանշել է որոշ թանգարանների շենքային անբավարար պայմանները և պատասխանատուների հետ խոսեց ոլորտում առկա խնդիրների մասին: Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումները Գյումրիում կշարունակվեն մինչև ուշ երեկո:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---