Թուրքիայի մտավորականները բողոքում են խոսքի ազատության սահմանափակումների դեմ27 դեկտեմբերի 2005 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին մի քանի տասյակ թուրք գրողներ, դերասաններ, լրագրողներ եւ գիտնականներ կոչ են արել Թուրքիայի կառավարությանը` դադարեցնել խոսքի ազատության սահմանափակումները, որոնք հանգեցրել են, մասնավորապես, աշխարհահռչակ գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկի դեմ դատական գործին: 169 մտավորականների ստորագրած հռչակագրում նշվում է, թե Փամուկի դատավարությունը, որը Եվրամիության կողմից դիտվում է որպես Թուրքիայի հավատարմությունը խոսքի ազատությանը երեւակող լակմուսի թուղթ, «մահացու հարված է Թուրքիայի ժողովրդավարական գործընթացներին»: Հռչակագիրը ստորագրածների թվում է նաեւ Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկը, որն անցած հոկտեմբերին պայմանականորեն դատապարտվել էր Թուրքիայի նոր Քրեական օրենսգրքի նույն 301 հոդվածի քննադատության համար: Ըստ դատավճռի, «հայազգի լրագրողը չի ազատազրկվի, եթե չկրկնի արածը»: Հիշեցնենք, որ Օրհան Փամուկը մեղադրվում է «թուրք ժողովրդին եւ Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ: 2005 թվականի փետրվարին շվեյցարական թերթերից մեկի հարցազրույցում Փամուկը հայտարարել էր, որ Թուրքիայում 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ է սպանվել: Դեկտեմբերի 16-ին Փամուկի գործով դատավարությունը հետաձգվել էր մինչեւ 2006 թվականի փետրվարի 7-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |