Կառավարության ծրագրի հիմքում կլինեն ՀՀԿ և ՕԵԿ նախընտրական հիմնադրույթները![]() 18 մայիսի 2013 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության ընդլայնված քաղաքական խորհուրդը ՀՀ վարչապետի և Կառավարության մի շարք անդամների հետ քննարկել է Կառավարության ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ծրագրի գերակայությունները, նշել, որ հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնադրույթները: Քննարկման ընթացքում լայն անդրադարձ է կատարվել սոցիալական, տնտեսական, առողջապահական, կրթության և գիտության, պաշտպանության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին, մատնանշվել են այդ ոլորտներում առկա հիմնախնդիրները և լուծման մեխանիզմները: «Օրինաց երկիր» խմբակցությունը կուսակցության բոլոր առաջարկությունները կներկայացնի Աժ առաջիկա նիստում` Ծրագրի ամփոփիչ քննարկման և հաստատման ժամանակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |