Ա.Բաղդասարյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի հաստատումը ՀՀ եւ Թուրքմենստանի միջեւ27 դեկտեմբերի 2005 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Խիդիր Սապարլիեւին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու պետությունների փոխհարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր: Խ.Սապարլիեւը, նշելով, որ միջպետական 40 համաձայնագրեր են ստորագրված, թուրքմենական կողմի պատրաստակամությունը հայտնեց խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք չեն համապատասխանում երկու երկրների ներուժին: Իր հերթին, Արթուր Բաղդասարյանը, փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունից ելնելով` նշեց, որ Հայաստանը բաց է երկխոսության համար եւ կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների հաստատումը, այդ նպատակով` պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծումը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |