ՊՆ-ն պարզաբանում է՝ ինչու չի թույլատրել ՄԻՊ ներկայացուցիչներին հանդիպել սպանված զինվորի գործով ձերբակալվածի հետ![]() 18 մայիսի 2013 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը ելնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ և կառուցողական համագործխակցության սկզբունքից հայտնում է, որ ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներին 16.05.2012թ. թույլ չի տրվել հանդիպել ձերբակալված կասկածյալի հետ, քանի որ վերջիններս չեն ներակայցրել «Մարդու իրավունքենրի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ կետով սահմանված գրավոր որոշումը: Այս մասին ֆոյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «ՄԻՊ-ն իր հայտարարության մեջ նշում է օրենքի այն նորմը, ըստ որի բացառապես պաշտպանի գրավոր որոշմամբ ՄԻՊ-ի աշխատակազմի աշխատակիցները կամ փորձագետների խորհրդի անդամները կարող են լիազորություն ստանալ մուտք գործելու զորամիավորումներ: Նշվածից պարզ է դառնում, որ օրենքը անարգել զորամիավորումներ մուտք գործելու իրավունքը սահմանված է բացառապես մարդու իրավունքների պաշտպանի, այսինքն՝ կոնկրետ անձի համար: Մնացած դեպքերում պարտադիր կերպով անհրաժեշտ համարելով այդ նույն անձի՝ պաշտպանի գրավոր որոշումը: Եվս մեկ անգամ փաստելով ՄԻՊ հետ համագործակցության կարևորությունը ՀՀ պաշտպանության նախարարությունը ակնկալում է օրենքի որոշակի դորւյնթերի միատեսակ մենկաբանման ու կիրառման շուրջ քննարկումներ կազմակերպումը և ըստ անհրաժեշտության վերանայումը»,- գրել է Հովհաննիսյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |