Բաքուն փորձում է շեղել ուշադրությունը Նախիջեւանում հայկական խաչքարերի ավերման փաստերից27 դեկտեմբերի 2005 - 16:29 AMT PanARMENIAN.Net - «Ոչ Երեւանի մերձակայքում, ոչ էլ Մասիսում «Աղադեղե» ադրբեջանական սրբավայր չկա եւ երբեք չի եղել: Այդ մասին հաղորդել է «Հայկական ճարտարապետության ուսումնասիրում» հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը: Նրա խոսքերով, Երեւանում եւ Երեւանի մերձակայքում կան իրանական ճարտարապետական արժեքներ, որոնք ընդհանուր ոչ մի բան Ադրբեջանի հետ չունեն, մասնավորապես, դրանք մեջիթներ են, որոնք «պահպանվում եւ պաշտպանվում են»: «Ադրբեջանական կողմի տեղեկատվությունը, թե իբր ավերվում է Երեւանի մերձակայքում գտնվող ինչ-որ «Աղադեղե» սրբավայր, նպատակ ունի մոլորեցնել համաշխարհային հանրությանը եւ թաքցնել Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանոցի հայկական խաչքարերի բարբարոսական ոչնչացումը»,-ավելացրել է Կարապետյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, թե քանդվել է Երեւանից 10 կմ հեռավորության վրա գտնվող «Աղադեղե» սրբավայրը, որն իբր գոյություն է ունեցել շուրջ հազար տարի: «Երեւանից դեպի հարավ, Մասիս բնակավայրի մոտ գտնվող «Աղադեղե» սրբավայրը հայաստանաբնակ ադրբեջանցիների հիմնական սրբվայրերից մեկն էր: Քանդվել եւ թալանվել են հին եւ քարե շինությունները, հարյուրավոր տապանաքարեր: Այդ գերեզմանատանն էին գտնվում սեֆեվիդների, Հաջարի բեկերի եւ Իրեւանի խաների գերեզմանները»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |