Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ներդնում է գործունեության նոր մոդել20 մայիսի 2013 - 09:52 AMT PanARMENIAN.Net - ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կայացած հատուկ արարողության ժամանակ Հայաստանի Կենտորնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) հայտարարեց Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդելի մեկնարկումը: Այս բարեփոխումը ուղղված է առաջին հերթին թողարկողների և արժեթղթերի սեփականատերերի սպասարկման բարելավմանը և իրավունքների առավել արդյունավետ իրականացմանն ու պահպանմանը: Արդյունքում Հայաստանում դեպոզիտար գործունեությունը համապատասխանեցվել է լավագույն միջազգային չափանիշներին, ապահովվել է անվտանգության և արդյունավետության առավել բարձր մակարդակ: Նոր մոդելի շրջանակում, ՀԿԴ-ն՝ նոր հատուկ ծրագրային ապահովման, ինչպես նաև համակարգչային և անվտանգության կատարելագործված համակարգերի շնորհիվ ապահովելու է Հայաստանում բաժնետիրական ընկերությունների ռեեստրերի կենտրոնացված վարում, արժեթղթերի պահառություն, ինչպես նաև բորսայական գործարքների քլիրինգը և վերջնահաշվարկը: Ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության ծառայությունները հաճախորդներին մատուցվելու են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների և բանկերի, միջնորդությամբ: Ծառայությունների այդպիսի միջնորդավորումը թողարկողների և ներդրողների համար առավել հասանելի կդարձնի դեպոզիտար ծառայությունները Հայաստանի մարզերում, կնպաստի ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը, համակարգի վերահսկելիության, ինչպես նաև հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացմանը և լրացուցիչ մրցակցություն կստեղծի հաշվի օպերատորների միջև` հաճախորդների համար կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական փաթեթների մշակման ոլորտում: Բացելով արարողությունը, ՀԿԴ-ի Տնօրեն՝ պրն Վահան Ստեփանյանը նշեց. «Հայաստանի դեպոզիտար համակարգի այս բարեփոխումները հնարավոր դարձան ՀԿԴ-ի մասնագետների, NASDAQ OMX խմբի մեր գործընկերների ջանքերի և ՀՀ Կենտրոնական Բանկի աջակցության շնորհիվ և այժմ հպարտությամբ հայտարարում ենք, որ մեզ հաջողվել է համապատասխանեցնել այն միջազգային լավագույն չափանիշներին, բարձրացնել համակարգի հուսալիությունը և գործառնությունների արդյունավետությունը, ինչպես նաև դեպոզիտար ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |