Հեծանվորդ Հովհաննես Հովհաննիսյանը Լեհաստանի մրցաշարի խմբակային վազքում 2-րդն է եղել![]() 20 մայիսի 2013 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հայ հեծանվորդ Հովհաննես Հովհաննիսյանը Լեհաստանում անցկացված միջազգային մրցաշարի խմբակային վազքում զբաղեցրել է 2-րդ տեղը: Նա Լեհաստանում մեկ ամսվա ընթացքում մարզվել է «Ալկս Ստալ» ակումբում, PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Իսկ այս ամսվա սկզբում Հովհաննիսյանը 3-րդն է եղել Լեհաստանի առաջնության հրապարակային ` 3 կիլոմետր հետապնդումով մրցավազքում: Իսկ 68 կմ խճուղային հեծանվավազքի կրիտերիում ձևում նա 2-րդ տեղն է զբաղեցրել: Վաղը հեծանվորդը ժամանելու է Երևան և նախապատրաստվելու է հուլիսի 9-14-ը Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |