Քարի հանքի տարածքում «ԿամԱԶ» է շրջվել. կա տուժած

Քարի հանքի տարածքում «ԿամԱԶ» է շրջվել. կա տուժած

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի հանքի տարածքում «ԿամԱԶ» մակնիշի 62LO217 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է և վարորդ` 1948թ. ծնված Ալեքսան Բոզինյանն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Բոզինյանին, ով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---