Արմավիրցիները հրաժարվեցին լսել փոխվարչապետին, կխոսեն միայն վարչապետի ու նախագահի հետ![]() 20 մայիսի 2013 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք, Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած գյուղերի բնակիչները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը: Գյուղացիների հետ հանդիպելու է գնացել փախվարչապետ Արմեն Գևորգյանը, սակայն մարդիկ հրաժարվել են լսել նրան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակղցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանը: «Գյուղացիները չլսեցին փոխվարչապետին, նրան ասացին, որ կխոսեն միայն երկրի նախագահի և վարչապետի հետ: Ես այդքանը հասցրեցի լսել, մարդիկ շատ են , աղմկում են, որքան հասակացա, Արմեն Գևորգյանը գնաց մարզպետարան, բայց գյուղացիները չգնացին նրա հետ»,-ասաց գյուղապետը: Ըստ Արթուր Մկրտչյանի՝ գյուղացիները չեն հրաժարվել ոտքով Երևան գալու մտադրությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |