Սաիդ Ջալիլին զգուշացրել է սիրիական ժողովրդի դեմ պատերազմի վտանգավոր հետևանքների մասին

Սաիդ Ջալիլին զգուշացրել է սիրիական ժողովրդի դեմ պատերազմի վտանգավոր հետևանքների մասին

PanARMENIAN.Net - Սաիդ Ջալիլին զգուշացրել է սիրիական ժողովրդի դեմ պատերազմի վտանգավոր հետևանքների մասին, ինչը կանդրադառնա նաև եվրոպական ժողովրդների վրա:

Ըստ նրա, Արևմուտքի սխալ քաղաքականության արդյունքում ահաբեկչությունը տարածվեց Աֆղանստանից դեպի Եվրոպա, ինչը պետք է մտահոգություն առաջացնի բոլոր եվրոպական երկրներում:

Մյուս կողմից, Ջալիլին նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններն Իրանում չեն ազդի ուրանի հարստացման աշխատանքների վրա: Նա նշել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ, սակայն պնդում է, որ իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան խաղաղ նպատակներով, հայտնում է Euronews-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---