2013թ. ապրիլին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է 142 711, աճը՝ 2,5 տոկոս20 մայիսի 2013 - 14:48 AMT PanARMENIAN.Net - 2013թ. ապրիլին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է 142 711, աճելով 2,5 տոկոսով: Ընդ որում, ապրիլին 2013թ. մարտի համեմատ աշխատավարձի մակարդակը նվազել է 0,4 տոկոսով: Միաժամանակ 2013թ. հունվար-ապրիլին աշխատավարձը կազմել է 141 276 դրամ, ինչն ավելի է 2012թ. նույն շրջանի ցուցանիշից 3 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2013-ի ապրիլին 2012-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական աշխատավարձն ավելացել է 2,9 տոկոսով` կազմելով 115 041 դրամ, իսկ 2013-ի ապրիլին 2013-ի մարտի համեմատ 2 տոկոս աճ է գրանցվել՝ 113 407 դրամ: Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը 2013-ի ապրիլին 2012թ. նույն շրջանի համեմատ կազմել է 4 տոկոս՝ հասնելով 174 768 դրամի: Հայաստանում 2013-ի ապրիլին 2012-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 1 տոկոսով: Միաժամանակ, 2013-ի հունվար-ապրիլին 2012թ. նույն շրջանի համեմատ աշխատավարձի մակարդակը աճել է 5 տոկոսով՝ կազմելով 173 906 դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |