Քաղաքապետարանում բնական են համարում երեկ անձրևի հետևանքով ստեղծված իրավիճակը

Քաղաքապետարանում բնական են համարում երեկ անձրևի հետևանքով ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - Երեկ Երևանում տեղացած անձրևի հետևանքով ստեղծված իրավիճակը քաղաքապետարանի մեղքով չի եղել: Կարծիքը քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանինն է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա պարզաբանեց.

«Մայրաքաղաքի ջրահեռացման համակարգը նորմալ գործում է: Խնդիրն այն է, որ երեկ Երևանում տեղացել է 1 ամսվա նորմայի չափով անձրև և բնական է, որ այդ առատության տեղումները կարող էին խնդիրներ առաջացնել»:

Տեղեկությունը քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Հայպետհիդրոմետի աշխատակիցը:

Ա.Գևորգյանը նաև ավելացրեց, որ ոչ միայն Երևանի, այլև ամերիկյան, եվրոպական մայրաքաղաքների ջրահեռացման համակարգերը չէին կարող դիմանալ տեղումների նման քանակին: «Եվ դեռ ի տարբերություն այդ քաղաքների, որտեղ նման դեպքերում նույնիսկ արտակարգ իրավիճակ է հայտարարվում, մեզ մոտ բանը դրան չհասավ, որովհետև բոլոր կառույցները կազմ-պատրաստ են եղել, ձեռնարկել են բոլոր անհրաժշետ միջոցները», - ասաց Ա.Գևորգյանը:

Փաստ է, սակայն, որ մայրաքաղաքի որոշ փողոցներ նույն իրավիճակում են հայտնվում նույնիսկ պակաս հորդառատ անձրևի դեպքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---